Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17․09․2026թ. N 1/փ-414 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-089-0103-0044 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 1,24499 հա արոտավայր, 0,50294 հա այլ հողատեսք, 02-073-0262-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողամասից առանձնացված 1,28091 հա և 02-073-0262-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք հողամասից առանձնացված 0,15959 հա (ընդամենը՝ 3,18843 հա) մակերեսով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր և այլ հողատեսք գործառնական նշանակության հողերից, ջրային նպատակային նշանակության հողերի:
2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |