Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 74-րդ, 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասը հանդիսանում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Լուսակն բնակավայրի 1-2 հասցեում գտնվող՝ 02-052-0133-0025 կադաստրային ծածկագրով, 1,6 հա մակերեսով, ջրային նպատակային նշանակության, ջրային գործառնական նշանակության հողամասը՝ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով, 20 տարի ժամկետով օգտագործման տրամադրելու համար։ 2․Սահմանել հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գին՝ 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |