Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26․11․2024թ. N 2/փ-458 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել քաղաքացի Հրաչիկ Շահինյանի սեփականությունը հանդիսացող 02-016-0283-0062 կադաստրային ծածկագրով 1,4997 հա հողամասից առանձնացված 1,49755 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողերի: 2․Հրաչիկ Շահինյանին առաջարկել համայնքային բյուջե վճարել 7,608,303 (յոթ միլիոն վեց հարյուր ութ հազար երեք հարյուր երեք) ՀՀ դրամ ((514,8-6,75) x 14975,5 = 7,608,303 ՀՀ դրամ), որպես հողամասի նպատակային նշանակության փոփոխության պահին առկա կադաստրային արժեքների տարբերության վճար։ 3․Թալին համայնքի ղեկավարին՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |