Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ ցատկացանցի բաց առաջնությանը «Թալինի համայնքային մարզական կենտրոն» ՀՈԱԿ-ի ցատկացանցի թիմի սան Արմինե Նիկոյանի պատվավոր 1-ին տեղը գրավելու հանգամանքը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ Թալին համայնքի «Թալինի համայնքային մարզական կենտրոն» ՀՈԱԿ-ի սան Արմինե Նիկոյանին տրամադրել տեղական վճարի ամբողջ գումարի չափով արտոնություն։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի 30-ից։ |