Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ Թալին համայնքի սեփականություն հանդիսացող Սուսեր բնակավայրում գտնվող 02-099-0009-0040 ծածկագրով 0․028 հա հողամասը և հողամասի վրա գտնվող 02-099-0009-0040-001 ծածկագրով շինությունը (մանկապարտեզը) անորոշ ժամանակով անհատույց օգտագործման տրամադրել Թալին համայնքի «Թալինի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |