Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով , 34-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 26․01․2021 թվականի N 20-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի» 12-րդ կետի 1-ին մասի «ա» կետով, նկատի ունենալով Թալին համայնքի Արագածավան բնակավայրում նախադպրոցական ուսումնական հաստատություն բացելու (այսուհետ՝ մանկապարտեզներ), անհրաժեշտությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին կից ստեղծել մասնաճյուղ։ 2․Հաստատել Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը նոր խմբագրությամբ համաձայն կից հավելվածի։ 3․ Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 27․12․2023թ-ի «Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 158-Ա որոշման 10-րդ հավելվածը և Թալին համայնքի ավագանու 29․03․2024 թ-ի «Թալին համայնքի ՀՈԱԿ-ների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին N 158-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 23-Ա որոշման 2-րդ կետը։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ-ի մայիսի 1-ից։ |