Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 76-81-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 14.01.2010թ. 16-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգ»-ի երրորդ գլխի 9-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Աշնակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 02-011-0133-0003 կադաստրային ծածկագրով, 60 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը, մրցութային կարգով, 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու համար։ 2․Որպես մեկարկային գին մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 12.000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ վարձավճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |