Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 2-ին Դաշտադեմ և Թալին բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված առաջին հանրային քննարկման արձանագրությունները և հաշվի առնելով «ՍՈԼԵՅ» ՍՊ ընկերության տնօրենի 27․02․2025 թվականի գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ՍՈԼԵՅ» ՍՊ ընկերությանը՝ Դաշտադեմ բնակավայրի վարչական տարածքում արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |