Ղեկավարվելով ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 22․06․2012թ․ N-822-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Թալին համայնքի Արտենի բնակավայրի բնակիչ Գագիկ Արաջյանի լիազորագրով հանդես եկող Գայանե Վանուշի Ասատրյանի դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի Արտենի բնակավայրի բնակիչ Գագիկ Արաջյանի նկատմամբ կիրառել սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի տույժերի մասով արտոնություն՝ համաձայն կից հավելվածի։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |