Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «ՍՈԼԱՐԼԵՆԴ» ՍՊԸ-ի տնօրենի 12․11․2024թ․ № 0411/24 գրությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն ստորգետնյա հողանցման կոնտուր, շարժական պահակակետ և հրդեհաշրջման տարա տեղադրելու համար, ըստ ներկայացված իրադրության հատակագծի «ՍՈԼԱՐԼԵՆԴ» ՍՊԸ-ին տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-003-0224-0651 կադաստրային ծածկագրով 0,2866 հա հողամասի նկատմամբ։ 2.«ՍՈԼԱՐԼԵՆԴ» ՍՊԸ-ի հետ 22 տարի ժամկետով կնքել հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանելով 17.000 (տասնյոթ հազար) ՀՀ դրամ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |