Այսօր: Կիրակի, 25 Հոկտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 285
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 152-Ա
 

Զեկ. ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 24․09․2026թ. N 1/փ-433 դրական եզրակացությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0109-0931 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 4,9028 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողերի:

2. Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0109-0930 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,10455 հա հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողերի:

3. Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.70 Կբ) տեղեկանք
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner