Ղեկավարվելով «<Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության 04.10.2021թ. թիվ 6220-02 գրությունը։ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.27.11.2006թ. «Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի հետ կնքված Գայի 1 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքից տարածքի վարձակալության թիվ 1402 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել ևս հինգ տարով, մինչև 2027 թվականի հոկտեմբերի 25-ը և 2022թ.-ի նոյեմբերի 1-ից ամսական վարձավճար սահմանել 300.000 (երեք հարյուր հազար) դրամ։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2022թ.-ի նոյեմբերի 1-ից։ |