Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում հավաքների իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում հավաքների իրազեկումների գրանցամատյանի վարման ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |