Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26․12․2025թ. N 2/փ-423 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-045-0109-0010 կադաստրային ծածկագրով 0,08688 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների հողեր գործառնական նշանակության:
2. Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |