Այսօր: Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ « ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԲԱՂԱԴՐԻՉԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 13-րդ հոդվածի 10-րդ կետով

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն Թալին համայնքին մասնակցելու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի «Ծառայությունների բարելավում» բաղադրիչին՝ Թալին քաղաք, Սայաթ-Նովա 2/1 հասցեում գտնվող մարզադաշտի տարածքի բարեկարգման և հանդերձարանի կառուցման նպատակով։

2.Դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Թալին համայնքի բյուջեից կատարել ծրագրով նախատեսված առնվազն քսան տոկոսի չափով համաֆինանսավորում։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(22.10 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner