Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և << Տարածքային զարգացման հիմնադրամի>> առաջարկությունը ՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով սեղծել Նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել Ծրագրի նախնական տարբերակը՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան:
3. Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
4. Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանօրվան հաջորդող օրը: |