Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10․06․2025թ. N 2/փ-179 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել քաղաքացի Էդիկ Ասոյանի սեփականությունը հանդիսացող 02-016-0269-0024 կադաստրային ծածկագրով 0,105 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի: 2.Էդիկ Ասոյանին առաջարկել համայնքային բյուջե վճարել 533,453 (հինգ հարյուր երեսուներեք հազար չորս հարյուր հիսուներեք) ՀՀ դրամ ((514,8-6,75) x 1050 = 533,453 ՀՀ դրամ), որպես հողամասի նպատակային նշանակության փոփոխության պահին առկա կադաստրային արժեքների տարբերության վճար։ 3.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |