Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22․08․2024թ-ի N 1329-Ն որոշմամբ հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Կաթնաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ-ի) կանոնադրությունը նոր խմբագրությամբ համաձայն կից հավելվածի։ 2․Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 18․11․2022 թվականի N 22-Ա որոշման 16-րդ կետը՝ «Կաթնաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու վերաբերյալ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |