Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Թալին համայնքի Ագարակավան բնակավայրի 6-րդ փողոցը 1-ին փողոցի 11-րդ նրբանցքին միացնող 02-005-0420-0001 ծածկագրով փողոցն անվանակոչել Թալին համայնք Ագարակավան բնակավայր 6-րդ փողոց 1-ին նրբանցք։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |