Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 04.10.2022թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N ՇԱԹ-29/693 «Օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն»-ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N L-693 Լեռնահատկացման ակտը, «ՀԱՅԿ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության տնօրենի 03․10․2025թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-069-0336-0060 կադաստրային ծածկագրով՝ 4․83296 հա մակերեսով հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրելու «ՀԱՅԿ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը։ 2.«ՀԱՅԿ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 04․07․2039 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |