Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Մարզպետ Մխիթարյանի 01․11․2024 թվականի հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Մարզպետ Գևորգի Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող 02-016-0263-0114 կադաստրային ծածկագրով 0,1611 հա մակերեսով գյուղատնտեսական, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արոտավայր, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի: 2․Թալին համայնքի ղեկավարին՝ « Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության պետական գրանցում։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |