Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված կարգի 39․1 կետով․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում գտնվող 02-060-0031-0043 կադաստրային ծածկագրով, Վերին Սասնաշեն բնակավայրում գտնվող 02-104-0122-0054 կադաստրային ծածկագրով և Արտենի բնակավայրում գտնվող 02-021-0066-0005 կադաստրային ծածկագրով հողամասերի սեփականության սուբյեկտները փոխել՝ որպես Թալին համայնքի սեփականություն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |