Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով և Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ-ի N 03-Ն որոշմամբ հաստատված՝ Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու կարգի 8-րդ կետի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Թալին համայնքի ուսանողներին Թալին համայնքից Երևան և Երևանից Թալին համայնք երթուղիների ուղեվարձի 50%-ի կամ յուրաքանչյուր ուղղությամբ 500 դրամի չափով փոխհատուցում տրամադրելու համար, բայց ոչ ավել օրեկան 1000 դրամից։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |