Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով <<Սիմոնյան>> կրթական հիմնադրամի տնօրենի 01․06․2026 թվականի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է ՝
1. Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, ք․ Թալին Մ․ Հարությունյան փողոց 11/1 հասցեում գտնվող, 0,0184 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով, «Թումոն տուփի մեջ» ծրագրի իրականացման նպատակով <<Սիմոնյան>> կրթական հիմնադրամին տրամադրելու համար։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |