Այսօր: Երկուշաբթի, 29 Հունիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 102-Ա
 

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
<<ԿԱՅՈՒՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ>> ԼԱԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ և 689-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն» ԼԱԲ հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար Վերժինե Մկրտչյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող օդորակիչը, համաձայն կից հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով 14 (տասնչորս) ամիս ժամկետով տրամադրելու «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն» ԼԱԲ հասարակական կազմակերպությանը, Թալին համայնքի տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, համայնքային մասնակցության և երիտասարդության ներուժի ակտիվացման նպատակով։

2. Սահմանել, որ «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն» ԼԱԲ հասարակական կազմակերպությունը պարտավոր է ապահովել տրամադրված գույքի պատշաճ պահպանումը, անվտանգ շահագործումը և օգտագործման ժամկետի ավարտից հետո վերադարձնել այն նույն վիճակում՝ հաշվի առնելով բնականոն մաշվածքը։

3. Թալին համայնքի ղեկավարին՝ «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն» ԼԱԲ հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և ապահովել գույքի հանձնման-ընդունման ակտի կազմումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.30 Կբ) տեղեկանք
(27.62 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner