Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 25․11․2024թ. N 2/փ-455 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0284-0008 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0202 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության և քաղաքացի Արամ Ավետիսյանի սեփականությունը հանդիսացող 02-016-0284-0015 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,076 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի: 2․Արամ Ավետիսյանին առաջարկել համայնքային բյուջե վճարել 386,118 (երեք հարյուր ութսունվեց հազար մեկ հարյուր տասնութ) ՀՀ դրամ ((514,8-6,75) x 760 = 386,118 ՀՀ դրամ), որպես հողամասի նպատակային նշանակության փոփոխության պահին առկա կադաստրային արժեքների տարբերության վճար։ 3․Թալին համայնքի ղեկավարին՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |