Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 48-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՏԱՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 02-069-0330-0021 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 2,2465 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 5-րդ գլխի և հիշյալ որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և սպորտային համալիրի կառուցման նպատակով Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 02-069-0330-0021 ծածկագրի տակ գտնվող 2,2465 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողատեսքից բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոփոխման հանգամանքը․

 

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1․ Տալ համաձայնություն Թալին համայնքի Մաստարա բնակավայրի 02-069-0330-0021 ծածկագրի տակ գտնվող 2,2465 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը սպորտային համալիր կառուցելու նպատակով աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու և որպես մեկնարկային գին սահմանել 1քմ-ի համար 218 ՀՀ դրամ, ընդամենը 4897370 ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner