Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Օգտակար հանածոների արդյունահանման և(կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» 31.10.2012թ-ի թիվ N ՇԱԹՎ-29/301 (նախկին 14/71) թույլտվությունը և 12․09․2024թ-ի թիվ N ԼՎ–301 Լեռնահատկացման ակտի մեջ կատարված փոփոխությունները, «ԼԵՎԱԴԱՆ» ՍՊ ընկերության տնօրենի 07․04․2025թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Թալին համայնքի ավագանու 29․09․2023թ-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին» N 107-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, երկրորդ կետը շարադրելով նոր խմբագրությամբ՝ <<2. «ԼԵՎԱԴԱՆ» ՍՊ ընկերության հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 01․09․2044 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճար>>: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |