Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Աննա Հակոբյանի 14․04․2025 թվականի հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Աննա Հակոբյանի սեփականությունը հանդիսացող 02-069-0336-0050 կադաստրային ծածկագրով, 0,4269 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակայնին նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողերի: 2.Թալին համայնքի ղեկավարին՝ << Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության պետական գրանցում։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |