16.10.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
16.10.25
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը կրկին հանդիպեց բնակիչների հետ՝ լսելու նրանց խնդիրներն ու մտահոգությունները, ընդունելությանը մասնակցեցին նաև Թալինի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։Բնակիչները ներկայացրին իրենց հարցերն ու մտահոգությունները, ստացան խորհրդատվություն և քննարկեցին իրենց խնդիրների լուծման հնարավոր ուղիները։Համայնքի ղեկավարությունը վերահաստատեց՝ անմիջական շփումն ու համագործակցությունը բնակիչների հետ առաջնահերթություն են։Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 10։00-12։00-ին։Ընդունելությանը մասնակից դառնալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ այցելելով համայնքապետարան (քարտուղարության բաժին) կամ զանգահարել ...
Մանրամասն |
|
15.10.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավարների ուղեկցությամբ, իրականացրեց շրջայց Թալին համայնքի մի շարք բնակավայրերում՝ տեղում դիտարկելով առկա խնդիրներն ու ընթացիկ աշխատանքները։Նոր Արթիկ բնակավայրում համայնքի ղեկավարը ուսումնասիրեց մշակույթի տան շենքային պայմանները և տվեց հանձնարարականներ՝ ներքին հարդարման և այլ բարելավման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։ Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը դիտարկեց նաև Նոր Արթիկի գրադարանի գործունեությունը՝ հետաքրքրվելով ընթերցողների թվաքանակով և գրքային ֆոնդի հագեցվածությամբ։ Տավրոս Սափեյանը նաև զրուցեց բնակիչների հետ։Շրջայցի ընթացքում դիտարկումներ և խնդիրների արձանագրումներ կատարվեցին նաև Սուսեր ...
Մանրամասն |
|
13.10.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Այսօր, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և կոմունալ ոլորտի պատասխանատուն։ Խորհրդակցության ընթացքում պատասխանատու անձինք հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքները, կատարվող բարեկարգումները, ընթացիկ խնդիրները, նախագծային և սուբվենցիոն աշխատանքների առաջընթացը և ապագա նախաձեռնությունները։ Քննարկումները նպատակ ունեին գնահատել կատարված աշխատանքների արդյունավետությունը, վեր հանել առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծման ուղիները։
|
|
13.10.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքում գործող ՀՈԱԿ-ների տնօրենների և պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա էին նաև համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի ներկայացուցիչները, ինչպես նաև ոլորտային պատասխանատուներ։Հանդիպման օրակարգում ընդգրկված էին համայնքի ենթակայությամբ գործող կառույցների՝ մանկապարտեզների, մշակույթի տների, գրադարանների, երաժշտական և գեղարվեստի դպրոցների, ինչպես նաև սպորտդպրոցի գործունեությանը վերաբերող հարցեր։Համայնքի ղեկավարը մանրամասն անդրադարձավ ՀՈԱԿ-ների որակական վերահսկողության և շենքային պայմանների բարելավման կարևորությանըմ ինչպես նաև ընդգծեց հիմնարկների նյութատեխնիկական հագեցվածության ու ֆինանսական միջոցների ...
Մանրամասն |
|
13.10.25
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «300 ԴՊՐՈՑ ԵՎ 500 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ
|
ՀՀ կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Թալին համայնքի Ագարակավան բնակավայրում կառուցվում է կրթահամալիր։ Կրթահամալիրի նախագծային հզորությունը նախատեսված է 144 աշակերտի համար, կրթահամալիրի մանկապարտեզի նախագծային հզորությունը կազմում է 40 երեխայի տեղ։ ՀՀ կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում Ներքին Սասնաշեն բնակավայրում կառուցվում է նոր միջնակարգ դպրոց՝ նախատեսված 350 աշակերտի համար։ Կառուցման աշխատանքները այս պահին գտնվում են ակտիվ փուլում։
|
|
10.10.25
ԳՅՈՒՂ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
|
Թալինի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի նախաձեռնությամբ այսօր կայացավ աշխատանքային հանդիպում համայնքի անասնաբույժերի հետ՝ ամփոփելու տարեկան կատարողական աշխատանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները և առաջիկա անելիքները՝ նպատակ ունենալով բարձրացնել համայնքում անասնապահության արդյունավետությունն ու կենդանիների առողջապահական ծառայությունների որակը։
|
|
09.10.25
«ՄՈՒԼՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊԸ-Ի ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Հոկտեմբերի 10-ից «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ուղևորափոխադրումներում կիրականացվեն երթուղիների փոփոխություններ և ավելացումներ։ Մաստարա – Երևան Երևան-Մաստարա Մաստարայից՝ 07:00 | 12:30 | 16:30 Երևանից՝ 10:30 | 14:00 | 18:15 Նոր Արթիկ – Արագածավան – Թալին – Գառնահովիտ Նոր Արթիկ-Թալին, Թալին-Նոր Արթիկ Նոր Արթիկից՝ 07:45 | 09:00 | 14:30 Թալինից՝ 08:30 | 14:00 Գետափից՝ 08:00 | 13:30 Թալինից՝ 12:00 | 17:00 Թալին – Գառնահովիտ Գառնահովիտ-Թալին Թալինից՝ 11:00 | 15:00 Գառնահովիտից՝ 08:00 | 11:30 | 15:30
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |