19.04.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
18.04.24
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆՈՎԻՆ ՆՈՐ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՊՐՈՑ ԿԿԱՌՈՒՑՎԻ
|
ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, 1 մլրդ 772 մլն դրամի ներդրմամբ՝ Ներքին Սասնաշենի Հենրիկ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի համար հիմնովին նոր, ժամանակակից դիզայնով դպրոց կկառուցվի։350 տեղ հզորությամբ նոր դպրոցն ունենալու է մեկ ընդարձակ մարզադահլիճ, մարզական մեծ խաղահրապարակ, շքեղ հանդիսությունների դահլիճ, ճաշարան, կանաչապատ բակ, լաբորատորիաներ, ընդարձակ ու նորագույն տեխնոլոգիաներով կահավորված դասասենյակներ, գրադարան և կրթադաստիարակչական պրոցեսը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։Նոր դպրոցը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող աշակերտների հեշտ տեղաշարժի համար։Այս պահի դրությամբ կա դպրոցի կառուցման մրցույթը հաղթած կազմակերպություն, ...
Մանրամասն |
|
15.04.24
ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Թալին համայնքում կրկին մեկնարկել են ապօրինի գույքի և կառույցների ապամոնտաժման աշխատանքները. Թալին քաղաքի Խանջյան 28, Տերյան 22, Քոթանյան 11 հասցեներում և Խանջյան փողոցում` կենտրոնական այգու հարակից հատվածում, սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ։ Բնակիչները նախապես ծանուցվել են ապօրինի կառույցները և ցանկապատումները ապամոնտաժելու վերաբերյալ։ Բնակիչներից ոմանք սեփական ուժերով հեռացրել են ապօրինի գույքը՝ սահմանված ժամկետում։ Մնացյալ կառուցապատումները, ցանկապատումները և գույքը համայնքի ղեկավարի որոշմամբ ապամոնտաժվում են՝ այդ տարածքները ապօրինի զավթումից ազատելու համար։ Այսօր մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները, որոնց համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հետևել է անձամբ, աշխատանքները շարունակվելու են։
|
|
15.04.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ <<ՄԱՆԹԱՇՅԱՆՑ>> ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ
|
Թալին համայնքի նախաձեռնությամբ, «Մանթաշյանց» գործարար միության և Միջազգային Զարգացման գործակալության աջակցությամբ, իրականացվում է համայնքի տնտեսական ներուժի բացահայտման և ներդրումների ներգրավման ուղղությամբ միջոցառումների շարք, որի շրջանակներում Թալինի համայնքապետարանում հանդիպում- քննարկում է եղել շաբաթ օրը։Հանդիպմանը ներկա են եղել Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Սերգե Մկրտչյանի գլխավորությամբ, գործարարներ, Խորհրդատուների միջազգային ինստիտուտ ՀԿ-ի Հայաստանյան մասնաճյուղի անդամներ, ձեռնարկատիրական նախագծերի և ֆոնդհայթայթման գծով էքսպերտներ, հատուկ տնտեսական գոտիների գծով փորձագետներ և այլն։Հանդիպման ընթացքում քննարկվել են Թալին համայնքի տնտեսական ...
Մանրամասն |
|
15.04.24
<<ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ>> ՄԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ապրիլի 11-ին և 12-ին անցկացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև։ Մարզային փուլին մասնակցել են համայնքային փուլերում 1-ին ու 2-րդ հորիզոնականներ զբաղեցրած հանրակրթական դպրոցները։Աշտարակում կայացած մարզային փուլին 1-3րդ դասարանների խմբում հաղթող է ճանաչվել Թալինի թիվ 2 հիմնական դպրոցը, գրավելով 1-ին հորիզոնական։4-6-րդ դասարանների մրցապայքարում ևս հաղթող են ճանաչվել Թալին համայնքի ներկայացուցիչները՝ ի դեմս Մաստարայի միջնակարգ դպրոցի։Առաջին հորիզոնականը զբաղեցրած Թալինի թիվ 2 հիմնական ու Մաստարայի միջնակարգ դպրոցները մասնակցելու են Վանաձորում կայանալիք մրցույթի հանրապետական փուլին։Շնորհավորում ենք մեր թիմերին և մաղթում հաջողություններ ...
Մանրամասն |
|
12.04.24
ՏԻԱԲ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
|
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» (ՏԻԱԲ) ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել և հզորացնել տեղական ինքնակառավարումը ՀՀ-ում, աջակցել կառավարության լիազորությունների ապակենտրոնացման ուղղված բարեփոխումներին։ ՏԻԱԲ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության(USAID) կողմից և իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ՏԻԱԲ ծրագրի նպատակին հասնելու համար իրականացվում են գործողություններ՝ խմբավորված ծրագրի 4 բաղադրիչներում։ Ծրագրի 2-րդ բաղադրիչը կոչվում է «Քաղաքացիների կարիքներին արձագանքող հանրային ծառայություններ և համայնքների զարգացման նախաձեռնություններ», ...
Մանրամասն |
|
11.04.24
ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏԵԽՆԻԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿՈՎ
|
Համայնքի ճանապարհների մաքրումը բարելավելու, կանաչապատմանն ուղղված աշխատանքները հեշտացնելու, կոմունալ և բարեկարգման տարբեր աշխատանքների որակը բարձրացնելու նպատակով, ձեռք է բերվել 3,555,560 ՀՀ դրամ արժողությամբ ջրցան մեքենա։
|
|
10.04.24
ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
|
2023-2024 թթ․-ին Թալին համայնքում աղբահանության որակը բարձրացնելու, բնակիչների համար առավել լավ պայմաններ ստեղծելու և համայնքը մաքուր պահելու նկատառումներից ելնելով ձեռք է բերվել, տեղադրվել և շարունակվում է տեղադրվել մեծ քանակությամբ բարձրորակ պլաստմասե և երկաթե աղբամաններ։ Թվով 620 աղբամանի ձեռք բերման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 27,739,000 ՀՀ դրամ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |