20.09.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
20.09.24
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՌՈՄԱՆ ՔԱՂԱՔ
|
Թալին համայնքի պատվիրակությունն այսօր ճանաչողական այցերի շրջանակում եղավ նաև Ռոման քաղաքում `Cité de la chaussure կոշիկի խանութ-արտադրամասում և Կոշիկի թանգարանում: Պատվիրակությանն ուղեկցում էր Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուղիեն:Cité de la chaussure(Կոշիկի քաղաք) հայտնի կոշիկի արհեստանոց և խանութ սրահ է, որտեղ ներկայացված են բարձրորակ կոշիկներ, որոնք արտադրվում են խանութին կից արտադրամասում, աշխատակիցների շարքում էր նաև մեր հայրենակիցը, ով արդեն հմտացել է կոշիկի արտադրության ոլորտում: Ներկայացվեց արհեստանոցի պատմությունն ու գործունեությունը, տեղում ցուցադրվեց կոշիկի պատրաստման հետաքրքիր գործընթացը:Հաջորդ կանգառն այս տարածաշրջանում հայտնի Musée de la chaussure (Կոշիկի ...
Մանրամասն |
|
20.09.24
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱԼԵՆՏԻՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
|
Թալին համայնքի պատվիարակությունն այսօր վաղ առավոտից Վալենտինի գյուղատնտեսական դպրոցում էր, ուղեկցությամբ Բուրգ-Լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուղիեի և փոխքաղաքապետ Ռոբերտ Թաֆանկեջյանի:Վալենտինի գյուղատնտեսական ավագ դպրոցը Բուրգ-լե-Վալանսի առաջատար գյուղատնտեսական ավագ դպրոցն է, որտեղ այս պահին գյուղատնտեսական 5 ուղղություններով կրթություն են ստանում 320 ուսանողներ:Դպրոցում կրթությունը չի սահմանափակվում տեսական գիտելիքներով, այստեղ կան նաև փորձարարական և գործնական տարածքներ, խանութ, կաթի մշակման, հյութերի պատրաստման արտադրամասեր, խելացի անասնագոմեր և այլ գյուղատնտեսական մասնագիտացված հատվածներ:Դպրոցի ծավալած գործունեության, պատմության և ընթացիկ աշխատանքների մասին Թալինի պատվիրակությանը ներկայացրին ...
Մանրամասն |
|
19.09.24
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ․․․
|
Թալինի պատվիրակության համար այսօր կազմակերպվել էր Էքսկուրսիա դեպի Օթղիվ տուրիստական քաղաք, Փոստատար Շևալի Իդեալական պալատ։Պատվիրակությանն ուղեկցում էր Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուղիեն:«Իդեալական պալատի» ճարտարապետը ֆրանսիացի Ֆերդինան Շևալն է, ով աշխատել է որպես փոստատար, բայց կարողացել է ստեղծել համաշխարհային ճարտարապետության ամենայուրօրինակ գործերից մեկը։Կառույցն ամբողջությամբ կառուցվել է Շևալի կողմից, 19-րդ դարի վերջում։ Շենքի բարձրությունը 12 մետր է, երկարությունը՝ 26 մետր։ Հիմնական շինանյութը քարերն են, որոնք Շեվալը հավաքել է ճանապարհներից:1969 թվականին պալատը դասակարգվել է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում՝ որպես ճարտարապետության եզակի օրինակ: Այս տարի Ֆրանսիայում ...
Մանրամասն |
|
18.09.24
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
|
Արագածավան բնակավայրում բնակվող, ԼՂՀ-ից տեղահանված Ավանեսյանների և Բաբայանների ընտանիքներին, համապատասխան իրենց կենցաղային խնդիրներին և համայնքի ղեկավարին դիմելուն, տրամադրվել է սառնարան և լվացքի մեքենա: Ընտանիքներին այցելել և նվերները փոխանցել է համայնքապետարանի «Սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի»ղեկավար Նելլի Մելքոնյանը:
|
|
18.09.24
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ Է
|
Թալին համայնքի պատվիրակությունը այս օրերին Ֆրանսիայում Թալինի քույր քաղաք՝ Բուրգ-լե-Վալանսում է։ Այցի նպատակը առաջիկայում Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը մասնակցելն է, ինչպես նաև բարեկամական հարաբերությունների խորացումը։ Թալինի պատվիրակությունն արժանացավ Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետի և աշխատակազմի ջերմ ընդունելությանը։Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուղիեի, քաղաքապետի տեղակալ Գրիգոր Ռոբերտ Թաֆանկեջյանի և ավագանու անդամների հետ ։Ֆրանսիական և հայկական կողմի ներկայացուցիչների հետ շնորհակալություն հայտնեցինք միմյանց երկար տարիների համագործակցության և բարեկամական կապի համար, որը տվել է կոնկրետ արդյունքներ։«Ուրախ ...
Մանրամասն |
|
17.09.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ
|
«Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այսօր «Հայաստանում փախստականների համար իրավական իրազեկման արշավ» ծրագրի շրջանակներում Թալին համայնքում էին: Կազմակերպության ներկայացուցիչները և համայնքապետարանի Իրավաբանական ու Սոցիալական բաժինների ներկայացուցիչները հանդիպեցին ԼՂՀ տեղահանվածների, քննարկեցին թեմային առնչվող հարցեր:
|
|
13.09.24
ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ ԿՌԻՎՆԵՐՈՒՄ․․․
|
Նրանք ընկան կռիվներում,Բայց ապրում է հոգին նրանցԱպրողների հոգիներում... Երկու տարի առաջ այս օրը, մեր հայրենիքին պատուհասած հերթական արհավիրքը մեզ կրկին տվեց հավերժի ճամփորդ հերոսներ, ոսկե տառերով փորագրելով նրանց անունները մեր պատմության հերոսական էջերում:Ասատրյան Միհրան Արթուրի,Արշակյան Սարգիս Վարդգեսի,Հակոբյան Հայկ Համլետի,Մարգարյան Սասուն Ազատի,Խանոյան Սարգիս Մեսրոպի,Եղիազարյան Հրանտ Նորայրի,Ստեփանյան Արգիշտի Գալուստի,Սարգսյան Կարեն Համլետի,Հովհաննիսյան Արորիկ Ստեփանի,Սահարյան Սամվել Անդրանիկի,Պետրոսյան Սոկրատ Աշիկի...2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |