Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Սեպտեմբեր 12 - Հոկտեմբեր 21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 8 - Հոկտեմբեր 3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 3 - 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 2 - 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Սեպտեմբեր 1 - 26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Օգոստոս 27 - Սեպտեմբեր 23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Օգոստոս 25 - Սեպտեմբեր 19
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Օգոստոս 22 - Սեպտեմբեր 18
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՐԿԵՐ/ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ
2025,Օգոստոս 20 - Նոյեմբեր 30
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Հուլիս 14 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Մայիս 20 - Դեկտեմբեր 31
ՀՀ ՏԿԵ նախարարության դրական եզրակացությունը
2025,Ապրիլ 23 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԿՐԹՈւԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 10 - Հոկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգ
2025,Փետրվար 4 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.09.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

14.09.25 ԱՅՍՕՐ ՕԾՎԵՑ ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Սեպտեմբերի 14-ին Ներքին Բազմաբերդ բնակավայրը պատվեց հոգևոր մեծ տոնախմբությամբ․ տեղի ունեցավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բացման և օծման հանդիսավոր արարողությունը։Տոնական միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր և բնակիչներ, որոնք աղոթքով ու երախտագիտությամբ մասնակից դարձան եկեղեցու վերաբացման այս պատմական օրվան։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, եկեղեցու վերակառուցման բարերար Եփրեմ Բաղը և նրա ընտանիքի անդամները, ՀՀ Արագածոտնի փոխմարզպետ Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև պաշտոնատար անձինք և հոգևոր դասի ներկայացուցիչներ։Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին օծեցին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը։Բարերար ... Մանրամասն
13.09.25 ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԸ
Նոր հնարավորություն քաղաքացիների համար
Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․
Նկարիր
Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
Ուղարկիր քո համայնքապետարանին
Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։
«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում
«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․
ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,
բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։
Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։
#Տեսելես՝ կիսվիր, միասին կլուծենք
12.09.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Թալին համայնքի միջոցներով թարմացվում է Կաթնաղբյուր բնակավայրի 3-րդ և 4-րդ փողոցների խմելու ջրի ջրագծերը:Աշխատանքներին մասնակցում են նաև գյուղի բնակիչները:Ասֆալտի փոսալցման աշխատանքներ են ընթանում Մաստարա բնակավայրում:Շարունակվում են Մաստարա բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել է Կարմրաշեն բնակավայրի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման աշխատանքները:Կոմունալ բարեկարգման աշխատանքներ Թալին քաղաքում։ Բարեկարգված ու հարմարավետ Թալին․ քաղաքի բարեկարգման շարունակական աշխատանքները:Թալին քաղաքի Խանջյան 17 հասցեի բազմաբնակարան շենքում իրականացվում են տանիքի վերանորոգման աշխատանքներ։ Թաթուլ բնակավայրի 2-րդ փողոց փակուղի 5 և Ցամաքասար ... Մանրամասն
12.09.25 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներն այսօր շրջայց կատարեցին Թալին քաղաքում՝ դիտարկելով ընթացող ասֆալտապատման լայնածավալ աշխատանքները։
Շրջայցի ընթացքում նրանք տեղում հետևեցին կատարված և ընթացիկ աշխատանքների որակին, ինչպես նաև քննարկեցին առաջիկա անելիքները։
12.09.25 ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴՈՒՄ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ
Ներքին Բազմաբերդ բնակավայրում նոր շունչ է ստանում հավատքի ու միասնականության խորհրդանիշը` Սուրբ Մարիամ Աստվածածին կիսակառույց եկեղեցին։2024 թ․-ի ամռանը, բնակիչների կամքով և Ներքին Բազմաբերդի վարչական ղեկավար Մանուկ Հազրոյանի աջակցությամբ, բարերար Եփրեմ Բաղի բարձր հովանու ներքո մեկնարկեց սրբավայրի վերակառուցման կարևոր ու նվիրական գործընթացը։Այսօր արդեն աշխատանքները մոտենում են իրենց եզրափակիչ փուլին։ Վերջին շինարարական փուլին տեղում հետևել են համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, եկեղեցու բարերար Եփրեմ Բաղը, Ներքին Բազմաբերդի վարչական ղեկավար Մանուկ Հազրոյանը և աշխատակիցները։Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին իր նոր փառահեղ տեսքով կրկին դառնում է հավատքի, լուսավորության և համայնքային միասնականության ... Մանրամասն
12.09.25 ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ՝ «ՇՉԱԿԻ ԿԻՐԱՌՈՒՄ, ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՊԱՏՍՊԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Թալին համայնքի Հրշեջ փրկարարական ջոկատի և Թալինի համայնքապետարանի Քաղպաշտպանության մասնագետների կողմից` ի դեմս առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանի, այսօր անցկացվել են հերթական գործնական պարապմունքները՝ «Շչակի կիրառում, ազդարարում և պատսպարում» թեմայով։ Այս անգամ պարապմունքներն անցկացվել են Ներքին Սասնաշեն բնակավայրում:

Թալին համայնքի Հրշեջ փրկարարական ջոկատի և Թալինի համայնքապետարանի Քաղպաշտպանության մասնագետների կողմից` ի դեմս առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանի, այսօր Մաստարա և Աշնակ բնակավայրերում անցկացվել են հերթական գործնական պարապմունքները՝ «Շչակի կիրառում, ազդարարում և պատսպարում» թեմայով։

11.09.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում կազմակերպվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը.Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը զրուցեց ավելի քան մեկ տասնյակ բնակիչների հետ։ Քննարկումներին մասնակցում էին նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Բնակիչները ներկայացրին իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք տեղում քննարկվեցին և ստացան համապատասխան պարզաբանումներ։ Մասնավոր հարցերի շուրջ տրվեցին լուծումների ուղիներ։Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 10։00-12։00-ին։Ընդունելությանը մասնակից դառնալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ այցելելով համայնքապետարան ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner