Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

08.05.25 ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐ
Սիրելի՛ երկրապահներ, զինակից ընկերներ, հայրենիքի նվիրյալներ, շնորհավորում եմ բոլորիս՝ երկրապահի օրվա կապակցությամբ։Այսօր մենք երախտագիտությամբ ենք հիշում և մեծարում բոլոր նրանց, ովքեր կանգնել են հայրենիքի սահմաններին, իրենց անձով վահան են դարձել ժողովրդի և երկրի համար։ 1993 թվականի հուլիսին, երբ մեր հայրենիքի համար վճռական ժամանակներ էին, մեր ժողովրդի անմնացորդ նվիրվածության և Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ ծնվեց «Երկրապահ Կամավորականների միությունը», որը դարձավ ոչ միայն ռազմական ուժ, այլև ազգային հոգեբանության մի մասնիկ՝ օրինակ ծառայելով սերունդներին։ Երկրապահն այսօր էլ մնում է իր սկզբունքներին հավատարիմ՝ միշտ հայրենիքի և զինվորի կողքին՝ մարտական պատրաստակամությամբ:Ես ... Մանրամասն
08.05.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
Արտենի բնակավայրի մուտքում տնկվել են եղևնիներ:Կաքավաձոր բնակավայրի վարչական շենքում կառուցվել է սանհանգույց: Ջրահեռացման վաքերի տեղադրման աշխատանքներ են իրականացվում Զովասար բնակավայրում:Վերանորոգվել է Ներքին Սասնաշեն բնակավայրի վարչական շենքը:Վերանորոգվել են Սուսեր բնակավայրի հուշարձանի տարածքի նստարաները:Թալին քաղաքում իրականացվել են կոմունալ և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ, որոնք ներառել են փողոցների, մայթերի, հանրային տարածքների մաքրում և բարեկարգում, կանաչ տարածքների բարեկարգում, ծառերի սրսկում և այլ աշխատանքներ:Դաշտադեմ բնակավայրում իրականացվել են`Գյուղամիջյան տաղավարի վերանորոգում,Մեկ թաղամասի ոռոգման ջրագծի անցկացում,Ճանապարհների եզրերի մաքրում:Արագածավան բնակավայրում այս օրերին ... Մանրամասն
08.05.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Այսօր կրկին ընդունեցի համայնքի բնակիչներին՝ լսելու նրանց խնդիրներն ու առաջարկները և նպաստելու դրանց լուծմանը՝ ապահովելով անմիջական և կառուցողական երկխոսություն։Քաղաքացիների կողմից բարձրաձայնվեցին տարբեր հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին քաղաքաշինության, հողային հարաբերությունների, սոցիալական աջակցության, առողջապահության և այլ ոլորտների։Հանդիպման ընթացքում ընդունեցի նաև «Ժեստ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանին և կենտրոնի աշխատակից, հերոս Անդրանիկ Մանուկյանի կին Աննա Գրիգորյանին։ Քննարկվեց Թալինում «Ժեստ» կենտրոնի Արագածոտնի մասնաճյուղի բացման առաջարկը, կենտրոնը կրելու է հերոս Անդրանիկ Մանուկյանի անունը։ Առաջարկն արժանացավ հավանության, ... Մանրամասն
05.05.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ծառատունկ` Սուսեր, Նոր Արթիկ, Հացաշեն, Թաթուլ, Վերին Բազմաբերդ , Վերին Սասնաշեն, Դավթաշեն և Կաթնաղբյուր բնակավայրերում, ինչպես նաև Արագածավանի պուրակում:Այս օրերին կանաչապատման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում համայնքի բոլոր բնակավայրերում, ծառատունկին միանում են նաև բնակիչները, այդ թվում փոքրերը:Լուսակն բնակավայրում մաքրվել և վերանորոգվել է կոյուղագիծը։ Կոյուղագծի դիտահորերի վրա տեղադրվել են նոր բետոնե ծածկոցներ:Դաշտադեմ բնակավայրում իրականացվել են սելավատարերի մաքրման աշխատանքներ:Նոր Արթիկում իրականացվել են հուշարձանի վնասված քարերի սալիկապատման աշխատանքներ:Ոսկեթաս բնակավայրում իրականացվել է լուսավորության ցանցի բարեկարգում, նոր լեդ լամպերի տեղադրում և միացում, այրված լեդերի փոխարինում ... Մանրամասն
05.05.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն․Այսօր՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի նախագահությամբ, Թալինի համայնքապետարանում գումարվեց ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը և ստորաբաժանումների պատասխանատուները։Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին հաշվետվություններ՝ մանրամասն անդրադառնալով կատարված աշխատանքներին, արձանագրված խնդիրներին և առաջիկա գործողություններին։ Քննարկվեց համայնքի զարգացման ռազմավարությունը, վարչական աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի ընթացքը։Քննարկման առանցքում էին առողջապահության, սոցիալական ապահովության, իրավական, մշակութային, ... Մանրամասն
05.05.25 ԳՈՒՅՔԻ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Ակունք,Կարմրաշեն և Ոսկեթաս բնակավայրերի հանդիսությունների սրահներում տեղադրվել են օդորակիչներ:

Արագածավան բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի պատուհանները փոխարինվել են նորերով:

Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզական կենտրոնին, ինչպես նաև Մաստարա, Նոր Արթիկ, Ներքին Բազմաբերդ, Արտենի, Արագածավան, Աշնակ և Ներքին Սասնաշեն բնակավայրերին տրամադրվել են թենիսի սեղաններ՝ նպաստելու մարզական կյանքի ակտիվացմանը։

Թալինի երաժշտական դպրոցը և Արագածավանի երաժշտական դպրոցը հագեցվել են նոր գույքով՝ նպաստելով կրթական գործընթացի որակի բարձրացմանը և ստեղծագործական միջավայրի բարելավմանը։

 

05.05.25 ԱՎԱՐՏՎԵՑ «ԳԱՌՆԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ», ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ «ԹԱԼԻՆ 1» ԹԻՄԸ
Թալինի համայնքապետարանը, մարզական մշակույթի զարգացման ծրագրերը շարունակելով, այս օրերին անցկացրեց «Գառնիկ Առաքելյանի անվան մինի ֆուտբոլի մանկապատանեկան միջհամայնքային հուշամրցաշարը»։Մրցաշարը նվիրված էր թալինցի հերոս, 44-օրյա պատերազմի մասնակից, ենթասպա Գառնիկ Առաքելյանի պայծառ հիշատակին։ Մրցաշարին մասնակցում էին հետևյալ մանկապատանեկան թիմերը՝ Թալին 1, Թալին 2, Կոշ, Վարդենիս (Ապարան), Պռոշյան և Արթիկ։Եզրափակիչ խաղերում մրցեցին՝«Թալին 2» - «Կոշ»՝ երրորդ տեղի համար,«Պռոշյան» - «Թալին 1»՝ առաջին տեղի համար։Խաղերին հետևում էին Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մարզասերներ և համայնքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner