Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 30 - Օգոստոս 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 30 - Օգոստոս 7
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 30 - Հուլիս 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 27 - Հուլիս 24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 25 - Հուլիս 22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 24 - Հուլիս 21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 20 - Հուլիս 17
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 19 - Հուլիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 18 - Հուլիս 15
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 3 - Հուլիս 15
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Մայիս 20 - Դեկտեմբեր 31
ՀՀ ՏԿԵ նախարարության դրական եզրակացությունը
2025,Ապրիլ 23 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԿՐԹՈւԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 10 - Հոկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգ
2025,Փետրվար 4 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.07.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

01.07.25 ԹԱԼԻՆԸ ՀԱՎԱՏՈՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Բանակ գնալը պարտք չէ միայն, այլ՝ պատիվ ու առաքելություն․ Թալինը հավատով ու հպարտությամբ ճանապարհեց իր ապագա զինվորներինԱյսօր Թալին համայնքում մեկնարկեց 2025 թվականի ամառային զորակոչը․ պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին մի խումբ նորակոչիկներ։ Ապագա զինվորներին զինվորական ճանապարհին ուղեկցում էին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ՀՀ ՊՆԶ և ԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ Թալինի բաժանմունքի պետ Արման Ասատրյանը, համայնքապետարանի և ուժային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև նորակոչիկների ընտանիքների անդամներն ու հարազատները։Նախքան զորակոչի մեկնարկը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց օրհնության կարգ՝ զինվորական ծառայության մեկնող տղաներին շնորհելով Տիրոջ պահապան օրհնությունը։Թալին համայնքը ջերմ ... Մանրամասն
30.06.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն.Այսօր վաղ առավոտյան Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները։Հանդիպման շրջանակում քննարկվեցին համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը, արձանագրված արդյունքներն ու առկա խնդիրները։ Զեկուցվեցին նաև շինարարական, բարեկարգման, կոմունալ և համայնքային զարգացման այլ ուղղություններով կատարվող ծրագրերի մասին։ Հատուկ ուշադրություն դարձվեց աշխատանքների կատարման ժամկետներին, որակին և բնակիչների կողմից բարձրաձայնվող հարցերին։ Քննարկվեցին բնակավայրերի առաջնային խնդիրները:Խորհրդակցության ... Մանրամասն
29.06.25 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 7-13 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ 2-ՐԴ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ
ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ ամեն տարի ամառային հանգստի են մեկնում զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների, ազգային փոքրամասնությունների դպրոցահաuակ երեխաները։ Թալին համայնքից երեխաների ևս մեկ խումբ իրենց 10-օրյա հանգիստը կվայելեն Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում։
Մեր դպրոցականներին մաղթում ենք բարի ժամանց և հետաքրքիր հանգիստ։
27.06.25 ԹԱԼԻՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ
Թալինի Երաժշտական դպրոցում ամփոփվեց ևս մեկ ուսումնական տարի՝ տաղանդաշատ սաների ելույթներով։Միջոցառմանը մասնակցեցին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ծնողներ և հյուրեր։ Համերգի սկզբում ներկաներին ողջունեց Թալինի Երաժշտական դպրոցի տնօրեն Շուշանիկ Շատոյանը։Հաշվետու համերգի ընթացքում հանդիսատեսը վայելեց դասական, ազգային և ժամանակակից ստեղծագործությունների գեղեցիկ կատարումներ։Համերգը ոչ միայն առիթ էր գնահատելու սաների առաջընթացը, այլև հնարավորություն՝ մի պահ խորասուզվելու երաժշտության հմայքի մեջ։Հիացմունքի խոսքերով ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, իր խոսքում բարձր գնահատելով դպրոցի դերը համայնքի մշակութային կյանքի ակտիվացման գործում՝ ընդգծելով մանկավարժների ... Մանրամասն
26.06.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԿՐԿԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Այսօր Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի մոտ անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Շփման և վստահության մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը անձամբ լսեց բնակիչների դիմումներն ու մտահոգությունները՝ կարևորելով յուրաքանչյուր ներկայացված խնդիր։Ընդունելության շրջանակում բարձրաձայնվեցին և քննարկվեցին սոցիալական, առողջապահական, գույքային, հողային, մարզական և կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հարցեր։ Տավրոս Սափեյանը վերլուծեց իրավիճակները, խորհրդակցեց համապատասխան ստորաբաժանումների հետ և միանգամից ձևավորեց իրատեսական լուծումների ուղենիշներ։Այս ձևաչափի հանդիպումները համայնքի ղեկավարի օրակարգում կայուն ու կարևոր տեղ ունեն՝ որպես բնակիչների և ՏԻՄ-ի միջև ... Մանրամասն
26.06.25 ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ ԵԶՐԱՓԱԿՎԵՑ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
Այսօր տեղի ունեցավ «Կարեն Սարգսյանի անվան սեղանի թենիսի հուշամրցաշարի» վերջին խաղերն ու փակման հանդիսավոր արարողությունը։ Մրցաշարը կազմակերպվել էր Թալինի համայնքապետարանի նախաձեռնությամբ և նվիրված էր Արցախի հերոսամարտի հերոս Կարեն Սարգսյանի հիշատակին։Վերջին հանդիպումներն անցկացվեցին Արագածավանի թիվ 2 դպրոցում, որտեղ մթնոլորտը լեցուն էր մարզական ոգով, մրցակցությամբ և երախտագիտությամբ։ Մասնակիցները ցուցադրեցին բարձր պատրաստվածություն և համառություն։Վերջին խաղերը դիտեցին և մրցաշարի փակման արարողությանը մասնակցեցին Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Գուրգեն Թադևոսյանը, Արագածավանի վարչական ղեկավար Արթուր Նազարյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ, Կարեն Սարգսյանի հարազատներ ... Մանրամասն
25.06.25 ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՐԴԱՐ և ՄՐՑՈՒՆԱԿ ԿԱՆԱՉ ԱՆՑՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
2025 թվականի մայիսի 19-ից Թալինի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի համակարգմամբ մեր համայնքում մեկնարկեց ստեղծագործական հերթական գեղեցիկ ծրագիրը՝ նկարչական և լուսանկարչական մրցույթ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով։Մրցույթն իրականացվել է համայնքի տարբեր բնակավայրերում բնակվող երեխաների և երիտասարդների մասնակցությամբ՝ ուղղված բնապահպանական արժեքների բարձրաձայնմանն ու էկոլոգիական գիտակցվածության խթանմանը։Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ընդունեց մրցույթի հաղթողներին, շնորհավորեց, պատվոգրեր և նվերներ հանձնեց նրանց՝ բարձր գնահատելով ստեղծագործական միտքը, բնության նկատմամբ հոգածությունը և պատասխանատու վերաբերմունքը։ Նա նաև ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner