Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Անդրանիկ Նիկոլայի Ղուկասյանը հանդիսանում է բազմազավակ ծնող՝ ում ընտանեկան պայմանները ունեն բարելավման կարիք, հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Նիկոլայի Ղուկասյանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող ք․ Թալին, Լ. Օրբելու փողոց 1/1 հողամաս հասցեում գտնվող, 02-003-0067-0044 կադաստրային ծածկագրով, 0,1225,53 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, քաղաքացի Անդրանիկ Նիկոլայի Ղուկասյանին, (ծնված 23․12․1975թ․) նվիրելու համար: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |