Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Իրինդ բնակավայրի բնակիչ Գագիկ Վարդանյանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Իրինդ բնակավայրի 22-րդ փողոց, 4/1 հասցեում գտնվող Կենցաղի տան կիսանկուղային հարկից 27,82 քմ տարածք, տաս տարի ժամկետով, տարեկան 50,000 դրամ վարձավճարով Իրինդ բնակավայրի բնակիչ Գագիկ Վարդանյանին տրամադրելու համար, պայմանով, որ քաղաքացին 2026թ-ի ընթացքում վերանորոգելու է հատկացված տարածքը։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |