Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Թալին համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի սեփականություն հանդիսացող, Թալին համայնքի Իրինդ բնակավայրում գտնվող գազատար խողովակաշարն անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արագածոտնի ԳԳՄ-ին տրամադրելուն: 2․Առաջարկել Թալին համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավական ձևակերպումները։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |