Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման հավելվածով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնություն տալու ընթացակարգի 28-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող Արագածի պեռլիտների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության նախաձեռնության վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ անցկացված հանրային քննարկման արձանագրությունը, հաշվի առնելով «ՄԱՐՈՒԹՄԱՆ» ՍՊ ընկերության տնօրենի 24․09․2025 թվականի գրությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ նախնական համաձայնություն «ՄԱՐՈՒԹՄԱՆ» ՍՊ ընկերությանը Արագածի պեռլիտների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության աշխատանքների իրականացման նախաձեռնության վերաբերյալ: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |