Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծաղկասար գյուղի բնակչուհի Աշխեն Սիմոնյանը հանդիսանում է երեք երեխաների խնամակալ ու նպաստառու, գտնվում է սոցիալապես շատ վատ վիճակում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետով և Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ․ N 03-Ն որոշմամբ հաստատված «Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու կարգի»-ի 8-րդ կետի 12-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացի Աշխեն Սիմոնյանի 14․03․2025թ․ N 056/1095 դիմումը, համայնքի ղեկավարի 14․03․2025թ․ N 54 կարգադրությամբ ստեղծված վերանորոգման աշխատանքների ծավալն ուսումնասիրող հանձնաժողովի ուսումնասիրությունը, կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունը ուսումնասիրող հանձնաժողովի 17․03․2025թ-ի եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․ Տալ համաձայնություն Ծաղկասար բնակավայրի բնակչուհի Աշխեն Սիմոնյանին տան և տանիքի վերանորոգման նպատակով, որպես սոցիալապես անապահով ընտանիքի, 950,0 հազ․(իննը հարյուր հիսուն հազար) դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |