Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի N 52-Ա որոշումը․ Թալին համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Կայուն էներգետիկ և կլիմայական գործողությունների ծրագիրը (ԿԷԿԳԾ)՝ համաձայն կից հավելվածի։
2. Թալին համայնքի ղեկավարին՝ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը և կազմակերպել ծրագրի իրականացման ընթացքի մշտադիտարկումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից |