Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, համաձայն Թալին համայնքի ավագանու 11․02․2025թ №03-Ն որոշմամբ հաստատված <<Թալին համայնքի կամավոր խնդիրները ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները սահմանելու և իրականացնելու>> կարգի 8-րդ կետի 12-րդ ենթակետի, հիմք ընդունելով Թալինի համայնքապետարանի և «Իմ գյուղը» հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության մասին հուշագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է
1․ Տալ համաձայնություն 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ը «Իմ գյուղը» հասարակական կազմակերպության մասնակցությամբ «Համայնքի կարողությունների զարգացում» տասներկուամսյա ծրագրի իրականացմանը։
2․ Ծրագրի իրականացման նպատակով հատկացնել ընդհանուր 6,600,000 (վեց միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ապահովելով ամսական մինչև 550,000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ֆինանսավորում։
3․ Լիազորել Թալին համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Իմ գյուղը» հասարակական կազմակերպության հետ կնքել ծրագրի իրականացման և ֆինանսավորման պայմանագիր՝ դրանում սահմանելով ծրագրային գործողությունների ժամանակացույցը և փուլերը, ակնկալվող արդյունքները և չափելի ցուցանիշները, ֆինանսավորման և վճարման կարգը, բովանդակային և ֆինանսական հաշվետվողականության ժամկետներն ու պահանջները, վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև չօգտագործված, ոչ նպատակային օգտագործված կամ հաշվետվային փաստաթղթերով չհիմնավորված միջոցների վերադարձի պայմաններն ու պատասխանատվությունը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |