Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալության տրամադրելու համար՝ մեկ հեկտարի հաշվով սահմանել վարձավճարի մեկնարկային գին՝ արոտավայրի համար 12000 ՀՀ դրամ, խոտհարքների համար 13000 ՀՀ դրամ, անջրդի վարելահողի համար 15000 ՀՀ դրամ, իսկ ջրովի վարելահողի համար 25000 ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։ |