Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ, 42-րդ կետերի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թալին համայնքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքները խթան են հանդիսանում համայնքի զարգացմանը, նպաստում են համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման և ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Թալին համայնքի համար, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների կատարման շինարարության թույլտվություն, փաստագրման և շահագործման ակտերի տրամադրման տեղական տուրքի վճարների մասով սահմանել արտոնություններ՝ տուրքերի ամբողջ գումարի չափով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |