Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29․04․2021 թվականի N 698-Ն որոշմամբ հաստատված կարգի հավելված 2-ի 39-րդ կետի 2-րդ ենթակետը և այն հանգամանքը, որ Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի 02-035-0036-0034 և 02-035-0473-0001 կադաստրային ծածկագրերով հողամասերում է գտնվում «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոց թանգարանի պարիսպը՝ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 02-035-0036-0034 և 02-035-0473-0001 կադաստրային ծածկագրերով հողամասերը «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոց թանգարանի պարսպի պահպանման և սպասարկման նպատակով ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և հանել համայնքային սեփականության գույքի ցանկից։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |