Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 հուլիսի 2025 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈւՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈւ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ օրենքի 1998թ-ի դեկտեմբերի 2-ի ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011թ-ի նոյեմբերի 10-ի թիվ 1582-Ն որոշմամբ հաստատված կարգը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,

ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝

1) Ստեղծել՝ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ՝- Գ.Թադևոսյան, համայնքի ղեկավարի տեղակալ
Անդամներ՝ - Գ.Միրզախանյան, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ
- Գ.Սարգսյան, քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ
- Ն.Մելքոնյան, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ
- Ա.Պողոսյան, համայնքի ղեկավարի 1-ին տեղակալի օգնական
- Մ.Արշակյան, իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ
- Բաբկեն Պողոսյան, ավագանի
- Գեղամ Ղազարյան, ավագանի
- տվյալ բնակավայրի վարչական ղեկավար
- Վ.Գրիգորյան, «Կոմունալ բարեկարգման ծառայություն» համայնքային հիմնարկի տնօրեն
2) Հաստատել՝ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատող հանձնաժողովը և աշխատակարգը համաձայն հավելվածի։
3) Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի 2025թվականի մայիսի 23-ի N 1142-Ա որոշումը։
4) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(16.60 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner