Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 44-Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ՑՈՂԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՊԱՐՈՒՅՐ ՎՌԱՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏՈՒՅԺԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ՀՀ Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 2012թ․ հունիսի 22-ի N 822 որոշմամբ սահմանված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Արմինե Արայի Հովհաննիսյանի դիմումն առ այն, որ ամուսինը՝ Պարույր Վռամի Խաչատրյանը, մահացել է 2023 թվականին՝ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում ստացված վիրավորման հետևանքով, և վերջինս անվամբ դեռևս հաշվառված են փոխադրամիջոցներ, որոնց վերաբերյալ գույքահարկի տույժերի մասով խնդրել է կիրառել արտոնություն և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1․Սահմանել արտոնություն Պարույր Վռամի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող HYUNDAI SONATA 1,8 մակնիշի, 35 GR 139 հաշվառման համարանիշի, NISSAN MARCH 1.2 L մակնիշի, 36 CM 618 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցների գույքահարկի տույժերի վճարների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի տույժերից, որը կազմում է 15․039 ՀՀ դրամ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՑՈՂԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.67 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner