Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀՀօրենքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022թ.-ի հոկտեմբերի   2-ի «Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու 2022թ.-ի սեպտեմբերի  25-ի ընտրությունների արդյունքներով Թալին համայնքի ավագանի ընտրվելու մասին» N32-Ա   որոշումը և  2022թ.-ի հոկտեմբերի  6-ի «Արագածոտն մարզի Թալին համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» թիվ 3  արձանագրությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է` 
 1. Ստեղծել Թալին համայնքի ավագանու` 
·         «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն 
·         «Արդար Հայաստան» խմբակցություն 
·         «Ապրելու երկիր» խմբակցություն 
·         «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցություն 
·         «Կայունություն» խմբակցություն 
 2.Հանձնարարել ավագանու խմբակցություններին համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անուններն ու ազգանունները։ 
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։  |