Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Թալին համայնքի ավագանին որոշում է`
1. «ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու 2026 թվականի ծրագրերը հաստատելու մասին» Թալին համայնքի ավագանու 2026թ. մարտ 31-ի թիվ 43-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «ՀՀ Արագածոտնի մարզ Թալին համայնքի Գառնահովիտ, Ոսկեթաս, Զարինջա, Զովասար, Կարմրաշեն, Ներքին Սասնաշեն և Վերին Սասնաշեն բնակավայրերում գազամատակարարման համակարգի ընդլայման, իսկ Վերին Բազմաբերդում գազամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ» ։
2. Հիշյալ որոշման 1-ին կետում ավելացնել 7-րդ և 8-րդ ենթակետերը հետևյալ բովանդակությամբ
7) <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 31 և 33 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների բարեկարգման, Թալին քաղաքի Միրոյան 6/24 , Մյասնիկյան 3/1 հասցեներում պուրակների կառուցման և գերեզմանատան հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ>>
8) <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում քաղաք Թալին Միրոյան Երևանյան Սպանդարյան և Քոթանյան փողոցների խաչմերուկում Հայկ Նահապետի հուշարձանի, Մաստարա բնակավայրի մուտքի մոտ «Մաստարա» գրվածքի և ՀՀ պետական դրոշի տեղադրման ինչպես նաև հարակից տարածքների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ>>։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից