Այսօր: Շաբաթ, 6 Հունիսի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 314
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 69-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 31.03.2026Թ -Ի <<ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 43-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1. «ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու 2026 թվականի ծրագրերը հաստատելու մասին» Թալին համայնքի ավագանու 2026թ. մարտ 31-ի թիվ 43-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «ՀՀ Արագածոտնի մարզ Թալին համայնքի Գառնահովիտ, Ոսկեթաս, Զարինջա, Զովասար, Կարմրաշեն, Ներքին Սասնաշեն և Վերին Սասնաշեն բնակավայրերում գազամատակարարման համակարգի ընդլայման, իսկ Վերին Բազմաբերդում գազամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ» ։

2. Հիշյալ որոշման 1-ին կետում ավելացնել 7-րդ և 8-րդ ենթակետերը հետևյալ բովանդակությամբ

    7) <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի 31 և 33 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների բարեկարգման, Թալին քաղաքի Միրոյան 6/24 , Մյասնիկյան 3/1 հասցեներում պուրակների կառուցման և գերեզմանատան հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ>>

   8) <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում քաղաք Թալին Միրոյան Երևանյան Սպանդարյան և Քոթանյան փողոցների խաչմերուկում Հայկ Նահապետի հուշարձանի, Մաստարա բնակավայրի մուտքի մոտ «Մաստարա» գրվածքի և ՀՀ պետական դրոշի տեղադրման ինչպես նաև հարակից տարածքների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ>>։

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.90 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner